Ն. Բուրջանաձեն քվեարկել է Վրաստանի միասնության համար

06.03.02 ընտրատարածքում դիտորդների և վստահված անձանց կողմից ժամը 12-ի դրությամբ  խախտումներ չեն գրանցվել: Այս տեղամասում ժամը  12-ին քվեարկեց  «Նինո Բուրջանաձե-ժողովրդավարական շարժում» դաշինքի առաջնորդ Նինո բուրջանաձեն: Ընտրություն կատարելուց քիչ անց Բուրջանաձեն լրագրողներին ասաց, որ քվեարկել է Վրաստանի միասնության համար, որպեսզի Խորհրդարանում աշխատեն իրենց գործը լավ իմացող մարդիկ և որպեսզի Վրաստանում չիշխի որևէ ռազմական դաշինք:

Թողնել պատասխան