Նաթելաշվիլին նոր խորհրդարանական ընտրություններ է պահանջում

«Լեյբորիստական կուսակցության» առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին իր կողմնակիցների հետ միասին դեկտեմերի 26-ին քայլերթ է կազմակերպել, որն ավարտվել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի տան դիմաց՝ բողոքի ցույցով: «Ես նրան՝ նրա իսկ դարպասների դիմաց ևս մեկ անգամ  հրապարակայնորեն կոչ եմ անում, որ անցկացնի նոր խորհրդարանական ընտրություններ և  իր խմբի հետ մեկտեղ հեռանա երկրից: Նրանց այսուհետ ոչինչ չի փրկի, նրանք այլևս ոչինչ չեն կարող ուղղել»,- հայտարարել է Շալվա Նաթելաշվիլին:  Տեղեկացնում է «frontnews.ge»-ն:

Թողնել պատասխան