Շատ վատ Սահմանադրությունը փոխում ենք շատ լավով. Կոբախիձե

«Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության մասին վկայում է Սահմանադրության նոր, փոփոխված տեքստը»,-այս մասին հայտարարել է Իրակլի Կոբախիձեն՝ սահմանադրական պետական հանձնաժողովի՝ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների, դատական իշխանության, Վրաստանի Սահմանադրության ներածության եւ ընդհանուր կանոնակարգերի հարցերով աշխատանքային խմբի նիստի ընթացքում:

Ինչպես նշել է Կոբբախիձեն, գոյություն ունեցող Սահմանադրությունը փոխվում է մեկ այլով, որը կդառնա երկրի ժողովրդավարական զարգացման հիմք։

«Իրականում, մենք  շատ վատ Սահմանադրությունը փոխում ենք շատ լավով: Նոր Սահմանադրությունը համապատասխանում է սահմանադրական իրավունքի հիմնական սկզբունքներին»,- ասել է Կոբախիձեն:
Խորհրդարանի խոսնակը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի իրականացրած աշխատանքում ներգրավված անձանց:

«Մենք հանդիպումներ ենք ունեցել Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, նաեւ ունեցել ենք խորհրդատվություններ շատ բարձր մակարդակի օտարերկրյա փորձագետների հետ: Արդեն պարզ է, որ նրանց ընդհանուր գնահատականը շատ բարձր է եւ դրական: Շատ կարեւոր է սկսած նախագիծը մինչեւ վերջ հասցնել», — հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:

Թողնել պատասխան