Շարլոտում արտակարգ դրություն է հայտարարվել

Հյուսիսային Կարոլինայի նահանգապետը Շարլոտ քաղաքում արտակարգ դրություն է հայտարարել:

Այս որոշումը ընդունվել է բողոքի ցույցերի պատճառով, որոնք սկսվել են քաղաքում ոստիկանության կողմից աֆրոամերիկացի տղամարդու սպանությունից հետո: Շարլոտ են ուղարկվել Ազգային գվարդիայի որոշ ստորաբաժինումների աշխատակիցներ: Ցուցարարների հետ բախման հետևանքով վիրավորվել է 15 ոստիկան: Իրավապահ մարմինները մի քանի անգամ կիրառել են արցունքաբեր գազ:

Շարլոտում բողոքի ցույցերը սկսվել էին այն բանից հետո, երբ ոստիկանությունը վիրավորել է 43֊ամյա Քիթ Լամոնդ Սքոթին, ով ավելի ուշ մահացել էր հիվանդանոցում: Ոստիկանները հայտարարում են, որ Սքոթը զինված է եղել և «անմիջական վտանգ է» ներկայացրել, մինչդեռ սպանվածի հարազատների պնդմամբ, վերջինի ձեռքում գիրք է եղել։

Թողնել պատասխան