Շենգենյան գոտի ազատ մուտք՝ արդեն մարտի վերջից. ԵՄ հանձնակատար

Վրաստանի քաղաքացիները մարտի վերջից արդեն  կարող են օգտվել Շենգենյան գոտու երկրներ ազատ մուտքի կարճաժամկետ իրավունքից: Այս մասին խոսվել է Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հանդիպման ընթացքում: Կառավարության մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ հանդիպմանը կողմերը դիտարկել են հիմնականում Վրաստանի համար վիզայի ազատականացման հնարավորությունները և ընդգծել  Վրաստանի՝ Եվրոպային մոտենալու տեսանկյունից վիզայի ազատականացման անհրաժեշտությունը:

Եվրահանձնակատարը մեկ անգամ ևս նշել է բոլոր ուղղություններում Վրաստանի արձանագրած առաջընթացի մասին, գնահատելի համարել Վրաստանի կառավարության կողմից արված բարեփոխումները, Ի պատասխան Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել հյուրին՝ վիզայի ազատականացան գործում մեծ ներդման համար: Կողմերը խոսել են Վրաստանի եվրաինտեգրման օրակարգային հարցերի, միգրացիայի և անվտանգության ոլորտներում համագործակցության սերտացման մասին՝ հույս հայտնելով, որ ԵՄ-ի աջակցությամբ Վրաստանը կշարունակի արդյունավետ բարեփոխումները:

Թողնել պատասխան