Շիդա Քարթլիում երեխաների առևագնման մասին լուրերը չեն հաստատվել

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից հերքել են լուրերն այն մասին, թե Շիդա Քարթլիում (թարգմանաբար` Ներքին Քարթլի) մարդկանց խումբը առևանգում է մանկահասակ երեխաների: Նախարարությունը հայտնել է, որ նման ոչ մի հաղորդում չի ստացվել: Իրավապահները լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերի միջոցով տարածված այս լուրերը հաստատող ոչինչ չեն գտել: Շիդա Քարթլիի մի քանի գյուղերում երեխաների առևանգման մասին Ambebi.ge թերթին գրավոր դիմել էր մի քանի քաղաքացի, նրանք բոլորը հաղորդել էին անչափահասների մասսայական առևանգումների մասին:

Թողնել պատասխան