Շուրջ 6,4 մլն այցելու 2017-ի տասը ամիսների ընթացքում

Վրաստանը հյուրընկալել է ավելի քան 6,4 մլն միջազգային այցելուի 2017 թվականի առաջին տասը ամիսների ընթացքում: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի զբոսշրջության ազգային վարչության ղեկավար Գիորգի Չոգովաձեն:

Ըստ գործակալության ղեկավարի՝ 2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ Վրաստանի այցելուների քանակն աճել է ավելի քան 1 մլն-ով (18%):

Այցելուների ավելի քան 3 մլն-ը Վրաստանում մնացել է 24 ժամից ավելի:

Ըստ երկրների՝ Վրաստան մուտք գործած այցելուների քանակով առաջին հնգյակում են․

  1. Ադրբեջան — 10,8 տոկոս աճ
  2. Հայաստան – 15.8 տոկոս աճ
  3. Ռուսաստան – 33.3 տոկոս աճ
  4. Թուրքիա – 4.1 տոկոս աճ
  5. Իրան – 122.8 տոկոս աճ

Տեղեկացնում է Agenda.ge-ն:

Թողնել պատասխան