Շվեդիայում Վրաստանի դեսպանությունը զգուշության կոչ է արել քաղաքացիներին

Շվեդիայում Վրաստանի դեսպանատունը, Ստոկհոլմում տեղի ունեցած միջադեպի հետ կապված, Վրաստանի քաղաքացիներին զգուշության կոչ է անում:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Ստոկհոլմում գործում է թեժ գիծ` +46 723 69 54 28:

«Վրաստանի քաղաքացիներին կոչ ենք անում զերծ մնալ բազմամարդ տարածքներում հայտնվելուց և անհրաժեշտության դեպքում կապ հաստատել դեսպանության հետ»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ այսօր` ապրիլի 7-ին, Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում բեռնատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտներին, ինչի հետևանքով մահացել է 3, վիրավորվել` 8 մարդ:

Թողնել պատասխան