Վրաստանը առաջընթաց է արձանագրել․ Շվեցարիայի նախագահ

Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դորիս Լոյթհարդը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպմանը նշել է, որ Վրաստանը վերջին շրջանում տարբեր ոլորտներում նշանակալի առաջընթաց է արձանագրել։

«Շվեյցարիան ևս իր ներդրումն է ունեցել Վրաստանի ժողովրդավարությանն ու զարգացմանը։ Մենք ուրախ ենք, որ իրավիճակը բարելավվում է: Ուզում եմ այդ առիթով շնորհավորել երկրի կառավարության անդամներին, ինչպես նաև Ձեզ՝ պարոն նախագահ»,-ասել է Շվեյցարիայի նախագահը՝ նշելով, որ Վրաստանն ու Շվեցարիան այսօր նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը։

Դորիս  Լոյթհարդն ընդգծել է նաև, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են տարբեր ոլորտներում ստորագրված երկկողմ համաձայնագրերին համահունչ։

Հիշեցնենք՝ Դորիս Լոյատհարդը Վրաստան  է ժամանել դեկտեմբերի 3-ին, դեկտեմբերի 4-ին նախագահական նստավայրում տեղի է ունեցել նրա պաշտոնական ընդունելության արարողությունը:

Թողնել պատասխան