Շրջակա միջավայրի և բնական պաշարների պաշտպանության նախարարը հանդիպել է Լիտվայի դեսպանին

Շրջակա միջավայրի և բնական պաշարների պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Սոլոմոն Պավլիաշվիլին հանդիպել է Վրաստանում Լիտվայի դեսպան Գեյդրիուս Պուոջունասսին:

Նախարարության տեղեկատվությամբ՝ կողմերը խոսել են Twinning (Վրաստանում անտառների կայուն կառավարման հզորացում) ծրագրի վերաբերյալ: Ծրագրի շրջանակներում Լիտվայի հանրապետության շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող հաստատություններն իրենց փորձով կկիսվեն վրացական կողմի հետ:

Ծրագրի նպատակն է անտառային ոլորտում առկա անօրինական գործունեության կանխարգելումը:

Թողնել պատասխան