Շրջաններում գործող լրատվամիջոցների ներկայացուցիչները վերապատրաստում կանցնեն

The functions of mass communication can either be manifest or latent.Post the Second World War, there was widespread interest in trying to understand the impact of mass media messages on society

Տարածաշրջանային ԶԼՄ-ների լրագրողները  կմասնացկեն ընտրություններին վերաբերող վերապատրաստական դասընթացների: Դասընթացների հիմնական թեմաներն են՝ ընտրական գործընթացում ԶԼՄ-ների դերը և ընտրական օրենսդրության փոփոխությունների վերանայումը: Տարածաշրջանային լրատվամիջոզների ներկայացուցիչները նաև կծանոթանան լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավական կարգավիճակին, քվերակության ընթացակարգերի գործընթացներին, հաշմանդամություն ունեցող ընտրողների մասնակցության խթանման քաղաքականությանը վերաբերող հարցերին, կծանոթանան  միջազգային փորձին, ընտրությունների լուսաբանման հիմնական սխեմաներին  և վարչական ռեսուրսի օգտագործման ձևերին:

Դասընթացներն  անց են կացնում Վրաստանի ԿԸՀ-ն և Ընտրությունների միջազգային հիմնադրամը՝ Վրաստանի տարածաշրջանային ԶԼՄ-ների ասոցիացիայի և տարածաշրջանային հեռարձակման ասոցիացիայի հետ համագործակցությամբ:

Դասընթացները մեկնարկել են Թբիլիսիից, բացմանը մասնակցել են Վրաստանի ԿԸՀ-ի ղեկավարի տեղակալ Գիորգի Շարաբիձեն և Ընտրությունների միջազգային հիմնադրամ ծրագրի ղեկավար Ներմին Նիսիչը: Սեպտեմբերի 17-ին կշարունակվեն Քութաիսիում, իսկ 18-ին Բաթումիում: Եռօրյա դասընթացին մասնակցում է  տարածաշրջանային   75 լրատվամիջոց:

Թողնել պատասխան