Շփման գծի մոտակայքում ապրող ուսանողների ֆինանսավորումը կշարունակվի. Քեթևան Ցիխելաշվիլի

Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով Վրաստանի պետնախարարի գրասենյակի փոխանցմամբ՝ շփման գծի մոտակայքում գտնվող գյուղերի ուսանողների ֆինանսավորումը շարունակվելու է:
Մասնավորապես՝ 2016-2017 ուսումնական տարում Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը ֆինանսավորում է մոտ 800 ուսանողի:
«Շփման գծի մոտակայքում գտնվող գյուղերի ուսանողների ուսման ֆինանսավորումը մեր աշխատանքի առաջնահերթություններից է: Այժմ, մոտ 800 ուսանող օգտվում է այդ հնարավորությունից, ինչը՝ կարծում եմ, նրանց ընտանիքների համար շոշափելի օգնություն է: Ժամանակավոր հանձնաժողովը և հանձնաժողովում ներգրավված պետական գերատեսչությունները կշարունակեն արդյունավետորեն արձագանքել շփման գծի մոտակայքում գտնվող գյուղերի բնակչության խնդիրներին»,- հայտարարել է Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին:

Թողնել պատասխան