«Ո՛չ հայկական օկուպացիայի օրինականացմանը». բողոքի ցույց Թբիլիսիում

«Ոչ հայկական օկուպացիայի օրինականացմանը», սա էր օգոստոսի 31-ին «Վրաց ազգայնական մշակույթ» կազմակերպության կողմից կազմակերպված ցույցի գլխավոր կարգախոսն ու ուղերձը:

1Ցույցը տեղի ունեցավ Թբիլիսիում` Վրաստանի կառավարության շենքի հարակից տարածքում: Ակցիայի կազմակերպիչներից Գիորգի Ճելիձեն ելույթի ժամանակ հայտարարեց, թե Վրաստանի կառավարությունը շարունակաբար հարևան երկրներին է հանձնում Վրաստանի տարածքները:

«Այժմ հերթը հասել է Խուճապի վանքին և նրա հարակից անտառին: Մենք արտգործնախարարությունից պատասխան ենք ստացել որ, այո իրականում դեմարկացիայի գործընթաց է ընթանում, ըստ որի Խուճապի վանքն ու նրան հարակից տարածքները 2մտնում են Հայաստանի Հանրապետության կազմի մեջ:  Դա ոչ միայն ամբողջությամբ սուտ է, այլև դավաճանություն: Այլ կերպ չի կարելի կոչել այն, որ մեր կառավարությունը որոշումներ է ընդունում հենվելով Խորհրդային միության կողմից գծաց քարտեզի վրա, այն երկրի քարտեզի, որն օկուպացրել է մեր երկրի տարածքը»:

Խոսելով Ալիք մեդիայի հետ Ճելիձեն նշեց բողոքի ցույցի նպատակը.

«Սա բացառապես զգուշացնող ակցիա էր: Մեր նպատակն էր Կառավարությանը զգուշացնել, որ նման քայլի չդիմի  և չշարունակի սկսած քաղաքականությունը»:

Շուրջ 15 րոպե տեւած ակցիային մասնակցեց 25-30 ցուցարար, որը սակայն որեւէ վրացալեզու մամուլի միջոց չէր լուսաբանում:

Թողնել պատասխան