Ոչ ոք չի կարող հեղափոխական տրամադրվածություն առաջացնել երկրում. Կախա Կալաձե

Ոչ ոք չի կարող հեղափոխական տրամադրվածություն առաջացնել երկրում: Այս մասին հայտարարել է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն: Վերջինս նշել է, որ «խառնաշփոթի և հեղափոխական տրամադրության ցանկությունը նույնիսկ «Միացյալ ազգային շարժման» առաջնորդները չեն թաքցնում: «Ապակայունացման ցանկությունը ո՛չ «Միացյալ ազգային շարժման» առաջնորդներն են թաքցնում, ո՛չ էլ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ իր ելույթներում, ինչպես նաև հեռուստաալիքներից մեկի ղեկավարը: Կցանկանայի հանգստացնել բնակչությանը, ոչ ոք չի կարող անկարգություններ և հեղափոխություն սկսել երկրում: Գոյություն ունի ավելի ժամանակակից և քաղաքակիրթ ճանապարհ՝ ընտրություններ: Այլևս այն ժամանակները չեն, երբ ապացուցված մեթոդը քարերի նետումն է կամ նման բաներ: Բոլոր քաղաքական կուսակցությունները թող ներկայացնեն իրենց ծրագրերը, և բնակչությունն ինքը կընտրի`ում օգտին քվեարկել: Ոչ ոք չի համարձակվի հեղափոխություն կամ հեղաշրջմում կազմակերպել, քանի որ պետությունը կգործի օրենքի շրջանակներում»՝ հայտարարել է Կալաձեն:

Թողնել պատասխան