Խիդաշելի․ Ոչ Ջիանին, ոչ էլ հորեղբայր Սեմը չեն կարող որոշել մեր Սահմանադրությունը

Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելին մեկնաբանելով  սահմանադրության նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունը, ասել է․«Մենք Սահմանադրություն չենք կազմում Ջիանի համար, ոչ էլ նրա հայրենիքի ճակատագիրն է որոշվում այս փաստաթղթով»։

Սոցցանցերում տարածված Խիդաշելիի հայտարարությունում ասում է, որ «Ոչ Ջիանին, ոչ էլ հորեղբայր Սեմը չեն կարող ասել, թե ինչ սահմանադրություն պետք է ունենանք»:

«Դրանում է կայանում Խորհրդային Միության և այլ երկրների միջև տարբերությունը: Երկու տասնամյակի ընթացքում ոչ մի կառավարություն չկարողացավ հասկանալ մի պարզ բան՝ մենք ծեծում ենք Եվրամիության դուռը, նրանք մեզ ասում են գնացեք դարձեք այսպիսի երկիր, որպեսզի ձեզ ընդունենք: Մեզ հարկավոր է դառնալ անկախ, ազատ, ժողովրդավար երկիր, և դրանից հետո նոր դռներ կբացվեն մեր առջև: Այս ամենը մեզ կտանի ոչ թե Եվրոպա, այլ սովետական միության»,-նշել է Խիդաշելին:

Թողնել պատասխան