Ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչների համար թրեյնինգներ են ընթանում

«Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ — Վրաստան»-ի «Ուսուցիչների և դպրոցների տնօրենների մասնագիտական զարգացման նախագիծը», որն իրականացնում է Ուսուցիչների մասնագիտական զարգացման կենտրոնը, ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչների համար նախատեսված երկարաժամկետ դասընթացի առաջին փուլն է:

Ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման նպատակը դպրոցներում ուսանում-ուսուցման որակի բարելավումն է: Թրեյնինգ կանցնեն Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցիխեի, Ծալկայի, Բոլնիսիի, Գարդաբանիի և Մառնուլիի 7-12-րդ դասարանների ճշգրիտ և բնագիտական առարկաների, աշխարհագրության և անգլերենի 2100 մանկավարժներ: Այս պահի համար թրեյնինգ են անցել շուրջ 700 ուսուցիչներ:

Ընթացիկ տարվա հոկտեմբերին Առաջնորդության ակադեմիա 1-ի շրջանակներում բոլոր ոչ վրացալեզու հանրային դպրոցների ուսուցիչները վերապատրաստվեցին «Դպրոցի կառավարման բարելավումը» մոդուլի շրջանակներում: Դասընթացն անցան ոչ վրացալեզու դպրոցների 213 տնօրեններ: 2018-2019 թվականներին պլանավորված են Առաջնորդության ակադեմիա 2-ի և 3-ի դասընթացներ:

Այժմ ուսուցիչները վերապատրաստվում են ընդհանուր մասնագիտական ունակությունների դասընթացի առաջին մոդուլից` «Աշակերտակենտրոն ուսումնական միջավայրի բնութագրիչները»:

Մոդուլը կազմվել է տեղի և միջազգային խորհրդատուների կողմից` հիմնվելով ուսուցիչների կարիքների վրա: Այն նախագծի շրջանակներում ուսուցիչների մասնագիտական զարգացման երկարաժամկետ դասընթացի առաջին փուլն է:
Թրեյնինգները վարում են հայախոս, ադրբեջանախոս և ռուսախոս թրեյնինգավարներ, որոնք թրեյնինգավարի հավաստագրման դասընթացն անցել են վրաց լեզվով: Թրեյնինգային նյութը թարգմանվել է հայերեն, ադրբեջաներեն և ռուսերեն:
Սա առաջին դեպքն է, երբ ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչներին և տնօրեններին առաջարկվել է մասնագիտական զարգացման դասընթաց իրենց մայրենի լեզուներով: Թրեյնինգների դասընթացը կշարունակվի մինչև 2019 թվականը, ինչը նաև նախատեսում է թրեյնինգին հաջորդող ուսումնական գործունեություններ:

Ուսուցիչները մասնագիտական զարգացման առումով կվերապատրաստվեն ինչպես ընդհանուր մասնագիտական կարողությունների ուսումնական ուղղությամբ, այնպես էլ առարկայական մեթոդիկայի դասընթացից:

Թրեյնինգներին ձեռք բերած գիտելիքը և ունակությունները ուսուցիչներին հնարավորություն կտան ուսումնական գործընթացը դարձնել հետարքրիր, ինտերակտիվ, գործնական կյանքի հետ կապված, ինչպես նաև XXI դարի աշակերտի պահանջներին և շահերին հարմարեցված:

Ընթացիկ թրեյնինգը մասնակիցներին կօգնի նույնականացնել աշակերտակենտրոն ուսումնական միջավայրի բնութագրիչները, նախատեսել այդպիսի միջավայրի ստեղծման համար անհրաժեշտ գործոնները և տիրապետել նպատակին հասնելու համար անհրաժեշտ ռազմավարություններին: Թրեյնինգը նպատակ է նախանշում մասնակիցներին ծանոթացնել աշակերտներին մոտիվացնող գործոնները, ցույց տալ աշակերտների ունեցած գիտելիքի ակտիվացման և նրանց անհատական հատկանիշների նախատեսման անհրաժեշտությունը, հնարավորություն տալ գիտակցելու հավասարության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը ուսուցման գործընթացում:

Մոդուլում ներկայացված մոտեցումները և մեթոդները մասնակիցներին հնարավորություն կտան այնպես վարել ուսումնական գործընթացը, որ առավելագույնս նպաստեն աշակերտների մեջ բարձր մակարդակի մտածողական կարողությունների զարգացմանը, գիտելիքի խորքային յուրացմանը և գործնական կարողությունների զարգացմանը: Մոդուլը նաև նպատակ է նախանշում ուսանում-ուսուցման գործընթացի մեջ տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ինտեգրում:

«Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ — Վրաստան»-ի «Ուսուցիչների և դպրոցների տնօրենների մասնագիտական զարգացման նախագիծն» իրականացվում է ՀԻԻԱ Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի կողմից, Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ֆինանսական աջակցությամբ և Վրաստանի կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությամբ:

Թողնել պատասխան