Ոստիկանական ստուգումներ. 127 մարդ է ձերբակալվել

Երկու օրվա ընթացքում Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից ստուգումներ են անցկացվել, ստուգվել է ավելի քան 52 հազար քաղաքացի:

ՆԳՆ-ի կողմից ձերբակալվել է թմրանյութերի շրջանառության մեջ մեղադրվող մի քանի անձ, այդ թվում նաև այլ երկրի քաղաքացիներ, առգրավվել է մեկ կիլոգրամից ավել թմրանյութ: Թմրանյութերի շրջանառության մեջ կասկածվողները ձերբակալվել են նախարարության օպերատիվ-քննչական միջոցառումների և ոստիկանական ստուգումների արդյունքում:

Քննությունը պարզել է, որ խումբը պարբերաբար Վրաստան է ներմուծել թմրանյութեր, իրացրել դրանք երկրում, հիմնականում Թբիլիսիի ծայրամասային՝ Փոնիճալա թաղամասում:

Ոստիկանական ստուգումներն իրենցից ենթադրում են մարդկանց և ավտոմեքենաների արտաքին ստուգում:

127 քաղաքացուց 45-ը ձերբակալվել է Վրաստանի ՔՕ-ով նախատեսված հանցանք կատարելու համար, այդ թվում նաև զինամթերքի, թմրանյութերի ապօրինի բերման և պահման: Եվս հինգ անձ ձերբակալվել է տարաբնույթ հանցագործություններ կատարելու մեղադրանքով: Սառը զենք կրելու 96  փաստ է արձանագրվել:

Նախարարության մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ յուրաքանչյուր ոստիկան խստորեն զգուշացվել է՝ ոստիկանական ստուգման ընթացքում գործել օրենքի շրջանակներում:

Թողնել պատասխան