Ոստիկանության աշխատակիցները մեքենայում ֆիզիկական ճնշումների են ենթարկել. Սադղոբելաշվիլի

«Վրացական քայլերթ»-ի կազմակերպիչներից Լադո Սադղոբելաշվիլին վստահ է, որ այսօրվա դատական նիստին կարդարացվի:

Նախքան դատական նիստը Սադղոբելաշվիլին լրագրողներին ասել է, թե ոչ մի օրենք չի խախտել, ձերբակալման ժամանակ ոստիկաններին դիմադրություն չի ցուցաբերել, այդ պատճառով էլ նրա համար անհասկանալի է, թե ինչու է ձերբակալվել:

«Վրացական քայլերթի» կազմակերպչի խոսքերով՝ մեքենայում ոստիկանության աշխատակիցների կողմից ֆիզիկական ճնշումների հետևանքով մարմնի տարբեր հատվածներում վնասվածքներ է ստացել:

Հիշեցնենք, Սադղոբելաշվիլին ձերբակալվել էր երեկ՝ սեպտեմբերի 12-ին, Սորոսի դեմ ցույցի ընթացքում: Տեղեկացնում է Interpressnews.ge-ն:

Թողնել պատասխան