Ոստիկանությունը Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալել մաքասանենգության մեղադրանքով (տեսանյութ)

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը ձերբակալել է Ադրբեջանցու՝ սահմանային անցակետում մեծ քանակությամբ ոսկյա իրեր ապօրինի անցկացնելու մեղադրանքով: Ըստ քննության նյութերի՝ ձերբակալվածը «Կարմիր կամուրջ» կոչվող սահմանային անցակետում իրեն պատկանող մեքենայով փորձել է անցկացնել չհայտարարագրված թանկարժեք մետաղներ, մեքենայում  հայտնաբերվել է 2,5 կգ ոսկյա իրեր՝ 148 հազար լարի ընդհանուր արժեքով: Քննությունը տարվում է Վրաստանի ՔՕ-ի 214 հոդվածով, որը նախատեսում է 5-7 տարվա ազատազրկում:

Թողնել պատասխան