Վրաստանյան մի շարք ՀԿ-ներ դիմել են Վենետիկի հանձնաժողովին

Վրաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ սահմանադրական փոփոխությունների հարցով որոշել են դիմել Վենետիկի հանձանժողիվին:

Transparency international-Georgia, Բաց հասարակություն-Վրաստան, Արդար ընտրություններ, Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա ՀԿ-ները 13 էջից բաղկացած նամակ են կազմել, որում առաջ են քաշել սահմանադրության նոր նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումները:

Փաստաթղթում նշվում են սահմանադրության փոփոխությունների նախագծում տեղ գտած  բացթողումները,  ուշադրություն է դարձվում հատկապես ընտրական համակարգին:

«Չբաշխված մանդատները չպետք է տրվեն միայն հաղթած կուսակցությանը: Դրանք պետք է բաժանվեն բոլոր մասնակից կուսակցությունների միջև»,-ասված է Վենետիկի հանձնաժողովին ուղղված նամակում:

Փաստաթուղթում նշվում է նախագահի ընտրության ուղիղ կարգի փոփոխության մասին։ ՀԿ-ները բացատրում են, թե ինչու չեն համաձայնում իշխող թիմի կողմից առաջարկած փոփոխությունների հետ:

ՀԿ-ները հույս են հայտնել, որ Վենտիկի հանձնաժողովը կկիսի իրենց դիրքորշումը։

Թողնել պատասխան