Ուժեղ հրդեհ Փոթիի առևտրի շուկայում. Վաճառականներից մեկը ինքնասպանության փորձ է արել

Փոթիի շուկայում հրդեհը բռնկվել է առավոտյան 7-ին, ընդգրկել վաճառակետի կեսը: Շուկան 50 խանութ և 144 առևտրային կետ ունի:

Հրդեհը երկար ժամանակ չի հաջողվել մարել։ Մեկ ժամվա ընթացքում հրդեհի տարածքում հայտնված գրեթե բոլոր օբյեկտներն այրվել են: Վաճառականների մի մասն արդեն կարողացել է մուտք գործել խանութներ, հանել ապրանքը, այն, ինչ-որ փրկվել է հրդեհից: Որոշ առևտրականների առողջական վիճակը վատացել է, նրանց տեղում բուժօգնություն է ցուցաբերվել: Հրդեհը մարելու համար մոբիլիզացվել է 9 հրշեջ բրիգադ, օգնության են կանչվել նաև հարևան համայնքների փրկարարները: Հրդեհի պատճառների մասին դեռևս չի հաղորդվում: Վաճառականները չեն բացառում միտումնավոր հրդեհելու վարկածը: Նրանք բացառում են էլեկտրահաղորդակցության հետ կապված խնդիրները, քանի որ գիշերային ժամերին շուկայում էլեկտրականությունը ամբողջովին անջատվում է:

Ըստ լրատվամիջոցների՝ մի կին, ում ապրանքն ամբողջովին այրվել է, փորձել է ինքնասպան լինել՝ երակները կտրելով: 43-ամյա կինը հոսպիտիլացվել է: Նա ասել է, որ հրդեհից մեծ վնաս է կրել, և վարկը մուծելու հնարավորություն չունի:

Հրդեհը ոչնչացրել է 2000 քմ տարածք՝ 70  խանութ՝ հաղորդել է Փոթիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը հաշվելու է վնասի չափը:

Թողնել պատասխան