Ուկրաինայի էներգետիկայի նախկին փոխնախարարը ձերբակալվել է Թբիլիսիում

Վրաստանի իրավապահները Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալել են Ուկրաինայի Էներգետիկայի նախարարի նախկին տեղակալին: Ռուսաստանից Վրաստան ժամանելիս ձերբակալված էներգետիկայի նախկին փոխնախարար, 1958 թվականին ծնված  Ուկրաինայի քաղաքացի Իգոր Կիրյուշինը Կիևի ինտերպոլի կողմից հետախուզման մեջ է 2017 թվականի հունվարից:

Ուկրաինայի ներքին գործերի  նախարարության տեղեկատվության համաձայն՝ նախկին փոխնախարարը մեղադրվում է քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի առաջին մասով, ինչպես նաև 191-րդ հոդվածի 5-րդ մասով, ինչը ենթադրում է  հանցավոր կազմակերպություն ստեղծելը, լիազորությունների չարաշահում, ինչպես նաև ռեսուրսների վատնում: Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն:

Թողնել պատասխան