Ցերցվաձեի կնոջ Կիևի տոմսը Սահակաշվիլին է գնել

Ուկրաինայում ձերբակալված Գիա Ցերցվաձեի կինը՝ Տատիանա Մեսխին, Կիև է ուղեւորվում: Այս մասին «interpressnews»-ին փոխանցել է Մեսխին՝ նշելով, որ ամուսնու ընկերների վստահեցմամբ, Ցերցվաձեն չի արտահանձնվի Ռուսաստանին։  

«Ուղեւորվում եմ Կիև, ամուսնուս կհանդիպեմ դատարանում, բոլոր հարցերը կքննարկեմ փաստաբանների հետ: Ինքնաթիռի տոմսը ձեռք է բերել Միխեիլ Սաակաշվիլին»,-ասել է Ցերցվաձեի կինը՝ հարցում ակտիվորեն չներգրավվելու համար մեղադրելով Վրաստանի կառավարությանը։

 

Թողնել պատասխան