Ու՞մ է վերաբերվում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը

Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողովը (ՍԵՄԵԿ) «ԹԵԼԱՍԻ» էլեկտրաբաշխիչ ընկերության սակագնի վերաբերյալ դեկտեմբերի 26-ին նոր որոշում է ընդունել: Հանձնաժողովի կայացրած որոշման համաձայն փոփոխության չի ենթարկվել քաղաքացիների համար էլ.էներգիա սպառման սակագինը, ինչ վերաբերում է կոմերցիոն սպառողներին՝ նրանց համար սակագինը ավելացել է 0,5 թեթրիով: Սակագնային փոփոխությունը վերաբերվում է միայն «ԹԵԼԱՍԻ» ընկերության կոմերցիոն սպառողներին: Որոշումը կայացվել է հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքում: Կլինե՞ն արդյոք փոփոխություններ «Էներգո Պրո Ջորջիա» ընկերության սակագներում՝ դեռևս պարզ չէ:

Թողնել պատասխան