Ուսումնասիրվել է 7 պատգամավորի և 1 նախարարի բիզնես գործունեությունը

«Մեդիատոր» մոնիտորինգի կենտրոնը և «Նոր Վրաստան» քաղաքացիական հարթակի անդամները ուսումնասիրել են «Վրացական երազանք»-ի 7 պատգամավորի և 1 նախարարի բիզնես գործունեությունը:

Վերջինների պնդմամբ, իշխող թիմի մաս կազմող 8 անդամների հետ կապված կազմակերպությունները 2012 թվականից մինչ օրս պետական պատվերներ են իրականացրել, ինչի արդյունքում ստացել են 132 մլն. լարի, այդ թվում նաև առանց մրցույթի` 42 մլն լարի: Խոսքը վերաբերում է պատգամավորներ Իոդեբ Մակրախաձեին, Զաքարիա Քուցնաշվիլիին և Սպորտի ու երիտասարդության նախարար Տարիել Խեչիկաշվիլիին:

«Կոչ ենք անում համապատասխան մարմիններին ուսումնասիրել այս հարցը և պարզել, արդյո՞ք տեղի չի ունենում պաշտոնական դիրքի չարաշահում»,- հայտարարել է «Նոր Վրաստան» քաղաքացիական հարթակի անդամ Դիմիտրի Բիձինաշվիլին:

Թողնել պատասխան