Ուսուփաշվիլին հրաժեշտ է տալիս օրենսդիրի աշխատակիցներին

Վրաստանի խորհրդարանի դեռևս գործող նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին հրաժեշտ է տալիս օրենդիր մարմնի աշխատակիցներին:

․«Հրաժեշտ եմ տալիս ձեզ, մինչ նոր հանդիպում, կյանքն առջևում է:  Իմ այսօրվա ելույթը միայն մի խոսքով կարելի էր ներկայացնել՝  շնորհակալություն բոլորիդ»,- Խորհրդարանի այգում հավաքված աշխատակիցներին ասել է Դավիթ Ուսուփաշվիլին:

Վրաստանի 8-րդ գումարման խորհրդարանի խոսնակը նաև լուսանկարվել է նրանց հետ:

Հիշեցնենք՝  խորհրդարանական ընտրությունների ավարտին Ուսուփաշվիլին հեռացավ «Հանրապետական» կուսակցության շարքերից։

«Հանրապետական»-ը, որպես «Վրացական երազանք»-ի անդամ կուսակցություն, 2012թ․-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում հնարավորություն ստացավ լինել   կառավարության կազմում, սակայն 2016-ի ընտրություններին որոշեց մասնակցել առանձին։

Կուսակցությունը Վրաստանում հոկտեմբերին տեղի ունեցած խորհդրարանական ընտրություններում չկարողացավ հաղթահարել  5 տոկոսանոց շեմը։

Հեռանալով կուսակցության շարքերից, Ուսուփաշվիլին ասել է, որ շարունակելու է գործունեությունն ընդդիմադիր դաշտում։

Թողնել պատասխան