Չենք հիշեցնում 9 տարին. Կոբախիձեն` Ռատիանիին

Գորիում Վրաստանի խորհրդարանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկում, որի ժամանակ խորհրդարանի խոսնակը կոչ է արել` հանգիստ լսել միմյանց: Կոչը հնչել է, երբ «Եվրոպական Վրաստան»-ի անդամ Սերգո Ռատիանիի ելույթի ժամանակ դահլիճում բանավեճ է սկսվել:

«Որքան էլ անընդունելի լինի ելույթը, պետք է լսենք, քանի որ այսօր հավաքվել ենք, որպեսզի քննարկենք Սահմանադրությունը»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:

Վերջինս նաև դիմել է Ռատիանիին:

«Դուք խոսում եք քաղաքական հարցերի շուրջ, մենք պետք է խոսենք Սահմանադրության վերաբերյալ: Խոսք էր գնում այն թեմաների մասին, որոնք մենք չպետք է հիշեցնենք: Մենք չենք սկսել խոսել ձեր կառավարման 9 տարվա մասին: Ձեզ չեմ հիշեցնում ոչ 9 տարին, ոչ փողոցներում մարդկանց սպանությունների և ոչ էլ այլ բաների մասին: Մենք խոսում են Սահմանադրության փոփոխություններին վերաբերող թեմաներից»,- ասել է Կոբախիձեն:

Թողնել պատասխան