Չինական ընկերությունները Վրաստանում կոմերցիոն բանկ կհիմնեն

Պեկինում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»  ֆորումի շրջանակներում Վրաստանի զարգացման բանկի հետ հուշագիր է ստորագրվել: Նոր բանկի հիմնական կապիտալը մեկ միլիարդ դոլար է, կուտակայինը՝ 300 միլիոն դոլար: Հիմնադիրները չինական խոշարագույն ընկերություններն են՝  «China Energy Company Limited» և  «Eurasian Invest LLC»: Վրաստանի կողմից համաձայնագիրը ստորագրել է փոխվարչապետ Դիմիտրի Քումսիշվիլին: Ընկերություններն արդեն դիմել են Վրաստանի կենտրոնական բանկին՝ կոմերցիոն բանկի հիմնման անհրաժեշտ պաշտոնական գործընթացներն  իրականացնելու խնդրանքով:

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ»  ծրագրի նպատակը Կենտրոնական, Հարավային Ասիայի, Աֆրիկայի և Եվրոպայի երկրների միջև առևտրային ուղիների երկարաժամկետ զարգացման ռազմավարական պլանավորումն է: 2013-ին մեկնարկած ծրագիրն այսօր արդեն  50 մլրդ դոլար ներդրում ունի: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»  ֆորումի շրջանակներում Վրաստանը ներկայացնող էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիան և փոխվարչապետ Դմիտրի Քումսիշվիլին նախօրեին չինական կողմի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու համաձայնություն են ձեռք բերել:

 

 

 

Թողնել պատասխան