Չխվրիկիան քաղբանտարկյալ է. 20 կուսակցություն պահանջում է ազատ արձակել Իրակլի Չխվրիկիային

«Նոր Վրաստան» շարժման անդամները դիմել են դատախազություն և պահանջում են ազատ արձակել Բաթումիի միջադեպի ժամանակ ձերբակալված Իրակլի Չխվիրկիային: Փաստաթուղթը ստորագրել է 20 կուսակցություն:

Ստորագրողները հայտարարում են, թե Իրակլի Չխվիրկիան քաղբանտարկյալ է՝ նշելով, թե «ապացուցող որևէ փաստ չկա, որ Բաթումիի իրադարձությունները կազմակերպել է Իրակլի Չխվրիկիան»:

«Ինչպես հայտնի է մեզ և հասարակությանը, Իրակլի Չխվրիկիան անկարգությունների ժամանակակ տեղում չի եղել և չի ճանաչում այդ մարդկանց: Խոսել եմ փաստաբանի հետ,  նաև գիտեմ գործի մանրամասները, ինչը մեզ ապացուցում է, որ Չխվրիկիան քաղբանտարկյալ է»,- հայտարարել է «Նոր Վրաստան»-ի քաղաքական քարտուղար Պաատա Մանջգալաձեն:

Իրակլի Չխվրիկիայի անմեղության մասին է խոսում նաև «Միացյալ ազգային շարժումը»:  Կուսակցությունը ևս ստորագրել է փաստաթղթի տակ:

«Քաղաքական դրդապատճառներով փակված է բանտում: Նրա գործը որևէ կապ չունի արդարադատության և իրական հետաքննության հետ: Սա քաղաքական դրդապատճառների վրա հիմնված մեղադրանք է, քանի որ նա քննադատորեն է տրամադրված իշխանությունների հանդեպ»,- հայտարարել է կուսակցության առաջնոդներից Ակակի Մինաշվիլին:

Հիշեցնենք, որ Իրակլի Չխվիրկիաին և Մերաբ Ղողոբերիձեին իրավապահները ձերբակալել են այս տարվա մարտին Բաթումիում տեղի ունեցած անկարգությունների կազմակերպման մեղադրանքով: Ձերբակալվածներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Թողնել պատասխան