Պաատա Բուրչուլաձեն կգա քաղաքականություն

Վրացի  օպերային հայտնի երգիչ, բարեգործ Պաատա Բուրչալաձեն մտադիր է ներգրավվել երկրում սպասվող խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավում:

Նրա հիմնած և իր կողմից ղեկավարվող` «Վրաստանի զարգացման հիմնադրամից»  տեղեկացրել են, որ Բուրչուլաձեն ներկայումս ԱՄՆ-ում է,  վերադառնալուց հետո կքննարկվի ընտրություններին` նրա մասնակցության հարցը:   Մինչ Բուրչուլաձեն և իր համախոհները որոշում են` մասնակցել ընտրություններին,  թե ոչ,  հասարակությունն արդեն  նրան ընկալում է որպես քաղաքական գործիչ. ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից   հարցվածների 75 տոկոսը կարծիք է հայտնել, որ հենց Բուրչուլաձեն, որպես քաղաքական գործիչ, կարող է լուծում տալ բոլոր խնդիրներին: Հարցման արդյունքների մասին հայտնել  «Իմեդի» հեռուստաընկերությունը:

12968630_1292273584136119_523906396_nՊաատա Բուրչուլաձեն, չնայած  հանրահայտ լինելուն, երկար ժամանակ խուսափում էր քաղաքականությունից, զբաղվում էր բացառապես բարեգործությամբ: 2015-ի աշնանը նա բոլորի համար անսպասելի ստեղծեց «Վրաստանի զարգացման հիմնադրամը»,  որի հիմնական ուղղությունը դարձան քաղաքական հարցերը: Հիմնադրամը շուտով բացեց իր մասնաճյուղերը  շրջաններում, ներկայացուցչություն հիմնվեց ԱՄՆ-ում:

Արդեն հիմնադրամի գրասենյակ է բացվել նաև Գարդաբանիում, որտեղ բնակիչների հետ հանդիպման ժամանակ Բուրչուլաձեն ասել է, որ ժողովրդի մոտ  ապագայի նկատմամբ հավատը կորել է: Նա վստահեցրել է, որ իրենք մեծ ծրագրեր ունեն, որոնք կյանքի կկոչվեն, քանի որ մարդիկիր հիմնադրամի հետ կապված մեծ հույսեր  ունեն :

Խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 8-ին:  Սպասվում է, որ Վրաստանի  քաղաքական դաշտում  նոր  դեմքեր  կհայտնվեն, կուսակցական ցուցակներն էականորեն կտարբերեն 2012-ի   ընտրացուցակներից:

Թողնել պատասխան