ՊԱԾ-ի պետը հանդիպել է Վրաստանում Իրանի դեսպանին

Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Վախթանգ Գոմելաուրին հանդիպել է Վրաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ջավադ Կղավամշահիդիին:

Հանդիպման օրակարգում  երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև առկա համագործակցության հիմնական ուղղությունների վերաբերյալ հարցն է եղել: Կողմերը քննարկել են նաև Վրաստանի ու Իրանի միջև համագործակցության հետագա ծրագրերը:

Հատուկ ուշադրություն է դարձվել նաև աշխարհում և տարածաշրջանում առկա մարտահրավերներին: Փոխանցում է պետական անվտանգության ծառայությունը։

Թողնել պատասխան