Պայթեցվել է վրաց ընդդիմադիր պատգմավորի մեքենան․ Կան վիրավորներ (տեսանյութ)

dsc_9437Հոկտեմբերի 4-ի երեկոյան ժամը 9:10-ի սահմաններում Թբիլիսիի Ազատության հրապարակին հարակից՝ Բարաթաշվիլիի հրապարակի մերձակա տարածքում պայթեցվել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ պատգամավոր Գիվի Թարգամաձեի մեքենան: Վիրավորվել է 5 մարդ, որոնցից 4-ին տեղափոխել են հիվանդանոց: Գիվի Թարգամաձեն պայթյունի արդյունքում չի վնասվել: Նրա պնդմամբ մեքենան պայթեցվել է հեռակառավարման սարքով: Դեպքի վայրում էր «Միացյալ ազգային շարժում» կուսակցոթյան անդամ Գիգա Բոկերիան.

dsc_9429«Մի բան կարող եմ հաստատ ասել, որ այս ամենի մեջ մեղավոր է Բիձինա Իվանիշվիլին, այս բռնության , այս ատելության սերմանելու, կազմակերպված հանցագործության վերադարձի մեջ հենց նա է մեղավոր, այդ իսկ պատճառով մի քանի օրից պետք է անել ճիշտ ընտրություն, որպեսզի դեպի անդունդ գնացող երկիրը վերադարձնենք ճիշտ ճանապարհին»:

Դեպքի վայրում գտնվող ներքին գործերի փոխնախարար Բեսիկ Ամիրանիշվիլին նշեց, որ այս պահի դրությամբ աշխատում են քրեական ոլորտի փորձագետները և կփորձեն հնարավորինս շուտ պարզել տեղի ունեցածը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Թողնել պատասխան