Ուկրաինայում ու Վրաստանում պայքարը նոր է սկսվում. Սանդրա Ռուլոֆս

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդա Ռուլոֆսը անդրադարձել է ամուսնու ձերբակալմանը:  Ռուլոֆսը գտնում է, որ ձերբակալումը Պորոշենկոյի կողմից Սաակաշվիլիի դեմ հարձակում էր, քաղաքական հետապնդում:

«Ինչպես հայտնի է, Պորոշենկոն այսօր Կիևի կենտրոնում գտնվող բնակարանում իմ ամուսնու վրա հարձակում է իրականացրել: Կարծում եմ՝ սա ամիսներ շարունակվող քաղաքական հետապնդման ավարտն է, սակայն, իրականում Ուկրաինայում ու Վրաստանում պայքարն այսօր է սկսվում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սանդրա Ռուլոֆսը:

Թողնել պատասխան