Թբիլիսիում առեւտրականները հերթական բողոքի ակցիա են կազմակերպել

Թբիլիսիի «Ախմետելի  թատրոնի» մետրոյի կայարանի հարակից տարածքում մի խումբ առևտրականներ բողոքի ցույց են անցկացրել:

Նրանք նշել են, որ շուկաներում Թբիլիսիի քաղաքապետարանի առաջարկած տարածքներում հնարավոր չէ աշխատել․ Տաղավար տեղադրելու համար առևտրականը ստիպված կլինի 50 լարի վճարել:  Նրանք  պահանջում են պարտքերը փակելու նպատակով երկարաժամկետ վարկեր ստանալ,  հակառակ դեպքում սպառնում են շարունակել բողոքի ակցիաները:

Հիշեցնենք՝ Թբիլիսիի քաղաքապետարանի Վերահսկողության գործակալության ներկայացուցիչները օրեր առաջ  «Ախմետելի թատրոն» մետրոյի կայարանի հարակից տարածքից հանել են առևտրականների տաղավարները: Նշված տարածքում մաքրման աշխատանքներ է  իրականացրել «Թբիլսերվիսգրուպ» գործակալությունը:

Թողնել պատասխան