Պանկիսիում հարցաքննվում են կասկածյալ ահաբեկիչների տան տերերը

Պանկիսիի կիրճում գտնվող Դուիսի գյուղի ոստիկանության շենքում հարցաքննվում են անձինք, որոնց տանը հավանաբար բնակվել են ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ կասկածվողները: Այս մասին տեղեկատվություն է տարածվել րոպեներ առաջ:

Հարցաքննվածներից մեկը Թբիլիսիում բնակելի շենքում գտնվող տունը վարձակալել է մի քանի ամիս առաջ: Նա ԶԼՄ-ների հետ զրույցում մեկնաբանություններ չի արել:

Մինչդեռ հարցաքննվածներից մեկի կինը հայտնել է, որ իր տեղեկություններով այդ տանը մարդ չի ապրել։
«Որտեղից իմանամ, թե ովքեր են դրանք, տեղյակ չեմ, թե ով էր վարձակալում այդ տունը», — ասել է կինը։
Տեղեկացնում է Rustavi 2 հեռուստաընկերությունը

Թողնել պատասխան