Պանկիսիում հատուկ գործողության ընթացքում վիրավորված Մաչալիկաշվիլին մահացել է

Վրաստանի պետական անվտանգության ծառայության կողմից դեկտեմբերի 26-ին Պանկիսիի շրջանի Օմալո և Դուիսի գյուղերում իրականացրած հատուկ գործողության ընթացքում գլխի հատվածում հրազենային վիրավորում ստացած Թեմիրլան Մաչալիկաշվիլին այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է: Այս մասին «Ինտերպրեսնյուսի» հետ զրույցում տեղեկացրել է բժիշկ Զազա Լուրսմանաշվիլին:

19-ամյա Թեմիրլան Մաչալիկաշվիլիի մայրը, ով ընտանիքի այլ անդամների հետ գտնվում է հիվանդանոցի հարակից տարածքում, հայտարարել է.

«Այսպես չեմ թողնի, մեղավորները կպատժվեն»:

Ըստ նրա՝ առավոտյան Մաչալիկաշվիլիին բուժման նպատակով պետք է տեղափոխեին Թուրքիայի կլինիկաներից մեկը:

Թողնել պատասխան