«Պաշտպանիր Սահմանադրությունը» շարժումը հնարավոր է բողոքի ակցիաներ սկսի

«Պաշտպանիր Սահմանադրությունը» շարժումը հնարավոր է բողոքի ակցիաներ սկսի Վրաստանի տարբեր շրջաններում:

Այս մասին հայտարարել է «Պետությունը ժողովրդի համար» կուսակցության առաջնորդ Նիկա Մաճուտաձեն: Նրա խոսքով՝ Սահմանադրության այն նախագիծը, որն առաջարկում է իշխանությունը, անընդունելի է․ «Մեկ կուսակցության համար իշխանությունը զավթելու գործիք է»:

«Մենք չենք պատրաստվում երկրի գլխավոր օրենքի համար սկսած արդար պայքարը դադարեցնել: Երկու օրից կհանդիպենք դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, քննարկումներ կունենանք Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ: Հնարավոր է, որ զանգվածային ցույցեր սկսենք՝ պահանջելով պահպանել  գործող  Սահմանադրությունը»,- հայտարարել է Մաճուտաձեն:

Թողնել պատասխան