Պապի պատարագը ուղեկցվեց բողոքի ցույցով

Հոկտեմբերի 1-ին Թբիլիսիի Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի պատարագը ուղեկցվեց բողոքի ցույցով: Վրաց ուղղափառ եկեղեցու մի խումբ հոգևորականներ և քաղաքացիներ մարզադաշտի մուտքի մոտ կոչ էին անում հանրությանը չմտնել պատարագի՝ պնդելով, թե Պապը շատ մեղքեր է գործել:
Քահանա Դավիթ Կվլիվիձեն Ֆրանցիսկոս պապի գործած մեծագույն մեղքերից է համարում նույնասեռականների պաշտպանությունը.
«Նրանք են կազմակերպել Խաչակրած արշավանքները, նրանք մարդկանց մեղքերի թողություն են շնորհում գումարի դիմաց, մինչդեռ աղքատները դրա հնարավորությունը չունեն, մի թե՞ դա է քրիստոնեությունը։ Իսկ այն որ նա բարի մարդ է՝ ոչինչ չի նշանակում: Կան բազմաթիվ բարի մարդիկ, որոնք ընդհանրապես չեն հավատում Աստծուն, բայց անհամար լավ գործեր են անում»,֊ Ալիքի հետ զրույցում ասում է քահանան։
Ավետարանում գրված է, որ նույնասեռականները դրախտ չեն ընկնի, ինքը՝ Աստված է այդ մասին ասում:Մենք՝ ուղղափառներս օգնում ենք նրանց վերադառնալ ճիշտ ճանապարհին, եթե շեղվում են նորից ենք օգնում, որպեսզի նրանք ապաշխարհեն և ճիշտ ուղու վրա կանգնեն, որպեսզի դժոխք չընկնեն, մինկչդեռ նա (Պապը խմբ․) ասում է, թե պետք է ներողություն խնդրենք նրանցից: Մի թե՞ դա բարություն է, դա կործանարար է։ Հիսուսն ասել է օգնել նրանց, այլ ոչ թե պաշտպանլ: Երբ գնում ես բժշկի մոտ ծայրահեղ վատ վիճակում, լավ բժիշկը քեզ արգելում է ծխել, խմել, սննդակարգ ու բուժում է նշանակում, այլ ոչ թե ասում, թե քո մոտ ամեն ինչ լավ է գնա հանգիստ ապրիր»:

Թողնել պատասխան