Պավել Սվոբոդա. «Կողմ եմ Վրաստանի համար վիզային ռեժիմի ազատականացմանը»

  «Ես կողմ  եմ Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի  ազատականացմանը»:  Թբիլիսիիում լրագրողների  հետ զրույցում նման հայտարարություն  է արել  Եվրոպայի խոշորագույն քաղաքական միավորման`  «Եվրոպայի  ժողովրդական կուսակցության»   անդամ  Պավել Սվոբոդան:

Նա ղեկավարում է այս օրերին  Վրաստանում գտնվող`  Եվրախորհրդարանի իրավաբանական հարցերի հանձնաժողովի  պատվիրակությունը:

«Ես իմ անձնական տեսակետն եմ արտահայտում. կողմ  եմ, որ Եվրամիության հետ  Վրաստանն ունենա ազատ վիզային ռեժիմ,  սակայն չգիտեմ թե   «Կանաչների» կուսակցությունը, որի անդամ եմ ես,  քննարկել է այս հարցը,  թե` ոչ»:

Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովն արդեն  դրական եզրակացություն է տվել Եվրամիության հետ վիզաների ազատականացմանը:

«Այնպես որ, տեխնիկական մասը ավարտված է, այժմ  ընթանում են  քաղաքական հարցերի շուրջ քննարկումները: Հարցն  այժմ հանձնաժողովներում է, որոնք քննարկումներից հետո հաշվետվություն կներկայացնեն և  տեղի կունենա քվեարկություն»,- հայտարարել է Պավել Սվոբոդան:

Թողնել պատասխան