Պատանի ըմբիշները միանգամից 4 մեդալ են նվաճել

Ֆրանսիայում անցկացվող ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությանը վրաց մարզիկները երկու օրվա ընթացքում 4 ոսկե մեդալ են նվաճել:

Զվիադ Պատարիձեն հունահռոմեական ոճում 120 կգ քաշային կարգում դարձել է աշխարհի չեմպիոն` 1 րոպեում հաղթելով թուրք մարզիկին 10:0 հաշվով: Ռամազ Զաիձեն առաջինն է 66 կգ քաշային կարգում` 5 հաղթանակից հետո: Ամենաթեթև` 55 կգ քաշայինում հաղթանակը շնորհվել է Դավիթ Չխարտիշվիլիին: Իսկ առաջին ոսկին Վրաստանին բերել էր 20-ամյա Գեորգի Մելիան` 96 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճում: Առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 4-ին:

Լուսանկարում Գեորգի Մելիան է:

Թողնել պատասխան