Վրաց օրենսդիրների չհայտարարագրված ունեցվածքը

Վրաստանի խորհրդարանի որոշ պատգամավորներ չեն հայտարարագրել, որ տարբեր ընկերություններում մասնաբաժին ունեն կամ հանդիսանում են տնօրեն: Այս մասին ասվում է  Transparency international-Georgia-ի հրապարակած զեկույցում:

Փաստաթղթում տեղ են գտել պատգամավորական գործունեության հետ անհամատեղելի  փաստեր։ Ցանկում իշխող «Վրացական երազանք»-ի անդամներից զատ կան նաև պատգամավորներ ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք»-ից և «Եվրոպական Վրաստանից»:

Իշող կուսակցությունից նշվում են Էդիշեր Թոլորիայի, Դիմիտրի Սամխարաձեի, Իոսեբ Նակրախիձեի, Մամուկա Մդինարաձեի, Մարիամ Ջաշի, Դավիթ Ճիճինաձեի, Դիմիտրի Խունդաձեի, Կոբա Նարչեմաշվիլիի, Էրեկլե Տրիպոլսկիի, Սոփիո Կիլաձեի, Բիձինա Գեգիձեի, Լևան Կոբիաշվիլիի անունները: «Եվրոպական Վրաստան»-ից ցանկում է Մամուկա Չիքովանին, «Հայրենասերների դաշինքից»՝ Գիորգի Լոմիան և Իրմա Ինաշվիլին:

ՀԿ-ի հայտարարության համաձայն՝ նման խախտումները հնարավոր է պատգամավորական մանդատից զրկելու գործընթացի պատճառ դառնան։  

Թողնել պատասխան