Պատրաստ եմ համագործակցել Ալեկոյի, Էլենեի, Զալիկոյի եւ Գիորգիի հետ. Կալաձե

«Մենք կօգնենք կյանքի կոչել բոլոր այն նախագծերը, որոնք միտված են քաղաքի զարգացմանը»,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի նորընտիր քաղաքապետ Կախա Կալաձեն՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք համագործակցել նախկին մրցակիցների՝ այդ թվում Գիորգի Վաշաձեի հետ:

Կալաձեն նշել է, որ նա պատրաստ է բոլորի հետ համագործակցել:

«Չառանձնացնենք որեւէ թեկնածուի. Ալեկոյի, էլենեի, Զալիկոյի, Գիորգիի՝ բոլորի հետ պատրաստ եմ համագործակցել: Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ այս քաղաքը ո՛չ իմն է, ո՛չ էլ «Վրացական երազանքինը», նա մեզնից յուրաքանչյուրինն է եւ համապատասխանաբար, բոլոր նրանց, ովքեր հստակ նախագիծ կներկայացնեն, մենք պատրաստ են օգնել այն իրականացնելու հարցում»,- հայտարարել է Կալաձեն:

Թողնել պատասխան