«Վրացական երազանք»-ը համագործակցության կոչ է անում քաղաքական ուժերին

«Սահմանադրական փոփոխությունների քննարկման գործընթացն ի սկզբանե բաց է եղել, այսօր ևս իշխող թիմը պատրաստ է համագործակցել քաղաքական տարբեր ուժերի հետ»,- Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտի հետ հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին:

Վերջինիս խոսքով, ՀԿ-ներն ավելի մեծ պատասխանատվությամբ են վերաբերել հարցին, արդյունքում նրանց առաջարկների 80 տոկոսը ներառված է փաստաթղթում:

«Ցավոք, քաղաքական խաղացողներն ավելի ապակառուցողական էին այս գործընթացում։ Չնայած դրան, մենք դեռ ցանկանում ենք, որ նրանք ներգրավվեն, իհարկե, պատրաստ ենք մասնակցել նաև կուսակցությունների միջև երկխոսությանն ու համագործակցությանը: Մենք ի սկբանե կարևորել ենք  գործընթացին բոլորի մասնակցությունը»։

Չուգոշվիլին հավելել է նաև, որ Վենետիկի հանձնաժողովը դրական է գնահատում սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

Թողնել պատասխան