Պատրիարքը իրեն փոխանորդ է տեսնում մետրոպոլիտ Շիո Մուջիրիին

Քաշուեթիում՝ մինչև Սուրբ Գևորգի տոնին` «Գիորգոբային» նվիրված տոնական պատարագի մեկնարկը, ամենայն վրաց կաթողիկոս-պատրիարքը եկեղեցում հավաքվածներին շնորհավորեց այսօրվա տոնի կապակցությամբ և հրամանագիր կարդաց, որը, ըստ կաթողիկոսի՝ այսօր է գրվել։

Իլիա երկրորդի հրամանագրում ասվում է․

«Ամենայն վրաց կաթողիկոս-պատրիարքի փոխանորդ է նշանակվել Սենակիի և Չխորոծկղուի մետրոպոլիտ Շիո Մուջիրին»:

48-ամյա մետրոպոլիտ Մուջիրին հոգևոր ծառայությունը սկսել է 1993-ին՝ ընդունելով կուսակրոնություն։ 2010-ին դարձել է մետրոպոլիտ։ 2003-ից Սենակիի և Չխորոծկղուի մետրոպոլիտն է։

Թողնել պատասխան