Պատրիարքը հիվանդանոցից դուրս կգրվի 2-3 օրվա ընթացքում

Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդը կարող է դուրս գրվել հիվանդանոցից 2-3 օրվա ընթացքում:Այս մասին հայտարարել է պատրիարքի անձնական բժիշկ Ցիսանա Շարտավան:

Նրա խոսքերով` պատրիարքը իրեն լավ է զգում և հույս ունեն, որ Իլիա երկրորդը Վրաստան կվերադառնա մոտ մեկ շաբաթից:

«Ամբողջ Վրաստանին շնորհավորում ենք պատրիարքի առողջության բարելավման կապակցությամբ: Վիրահատությունը հաջող է անցել, պատրիարքը իրեն լավ է զգում: Պատրիարքն արդեն իսկ ցանկություն ունի հետ վերադառնալ, սակայն մենք ցանկանում ենք, որ ամեն ինչ լինի այնպես, որ լավ լինի իր առողջության համար»,- հայտարարել է Շարտավան:

Թողնել պատասխան