Պատրիարքը շաբաթ օրը հայտարարել է միաբանության և աջակցության օր

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը շաբաթ օրը հայտարարել է միաբանության և աջակցության օր։

Իր ուղերձում կաթողիկոս-պատրիարքը նշել է, որ պետք է անել ամեն բան, որպեսզի Վրաստանում տիրի խաղաղություն․

«Մենք չպետք է գործենք այնպես, որ մարդկանց միջև տարաձայնություններ լինեն։ Մարդկանց միջև պետք է իշխի խաղաղությունը։ Մենք խոսել ենք մեր միասնականության, միմյանց աջակցելու թերացումների մասին, ուստի որոշել ենք ամեն շաբաթ,  ժամը 10:00-ին հավաքվել, 12:00-ին կատարել գոհաբանական աղոթք և մինչև 15:00-ն անցկացնել զրույցներ մարդկանց հետ։ Այսինքն 10.00-15.00-ն մենք պետք է անենք ամեն բան կարիքավորներին օգնելու և երկրի համար բարի գործ կատարելու համար»։

Թողնել պատասխան