Պատրիարքը հանդիպել է երեց Մամալաձեի ընտանիքի անդամներին

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդը հունիսի 23-ին անազատության մեջ գտնվող երեց Գիորգի Մամալաձեի ընտանիքի անդամների հետ հանդիպմանը վստահեցրել է, որ «այս պայքարն ուղղված է ոչ թե Գիորգի Մամալաձեի, այլ եկեղեցու դեմ»։

Պատրիարքարանի կայք էջում նույն օրը տեղադրվել է հանդիպման ձայնագրությունը, որում Իլիա երկրորդը նշում է․ «Աստծո կամոք թող խաղաղություն տիրի բոլորիս ընտանիքներում և համայն աշխարհում: Մեր զրույցը ձայնագրել է պետք, որպեսզի հետ չմեղադրեն, թե ամեն ինչ չասվեց: Ցավում եմ, որ մեր ծանոթությունը տեղի է ունենում այս ծանր հարցի շրջանակներում: Ես վստահ եմ՝ այս պայքարն ուղղված չէ երեց Գիորգի Մամալաձեի կամ որևէ այլ մարդկանց դեմ․ Այս պայքարը եկեղեցու դեմ է»:

Թողնել պատասխան