Պարեկային ոստիկանները կանցնեն վերապատրաստման դասընթաց եւ քննություն կհանձնեն

«Վրաստանի ողջ մասշտաբով ճանապարհապարեկային ծառայությունների բաժնի աշխատակիցները տեսական եւ տակտիկայի ուսուցման ու վերապատրաստման դասընթացներ կանցնեն, որից հետո կհանձնեն համապատասխան քննություն»,- այս մասին պարեկային ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցների հետ ժողովի ընթացքում հայտնել է ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին։

Նախարարը կարեւորել է նման դասընթացները՝ նշելով, որ դրանք ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման գրավականն են: Նախարարը տեղեկացրել է նաև, որ  դասընթացը կանցկացվի ՆԳՆ ակադեմիայում։

Թողնել պատասխան