Պարոն վարչապետ, Ձեզնից առավոտյան մաքուր ցող մի երևակայեք. Թարգամաձե

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Գիվի Թարգամաձեն մեկնաբանել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի խոսքը, որում նա ընդդիմությանը մեղադրել էր երկրի անվտանգությանը վնասելու մեջ: «Գիորգի Կվիրիկաշվիլին այն կառավարության ղեկավարն է, որը իշխանության գալու առաջին իսկ օրվանից վնասել է երկրի ազգային անվտանգությանը, զուգահեռաբար բանտ նստեցնելով նրանց, ովքեր կառուցել էին այդ համակարգը»,-ասել է Թարգամաձեն՝ «Ռուսթավի 2»-ին տված հարցազրույցում` հիշեցնելով, որ մինչեւ այժմ ոչ ոք չի ձերբակալվել և չի պատժվել նախորդ տարվա հոկտեմբերի 4-ին իր ավտոմեքենայի պայթեցման համար:

«Ես շատ լավ հիշում եմ՝ ինչ էր ասել վարչապետը իմ մեքենան պայթեցնելու դեպքից հետո: Նա սպառնացել էր, թե այդ մարդկանց չի օգնի ոչ այլ երկրի քաղաքացիությունը, ոչ խորհրդարանական անձեռնմխելիությունը: Ո՞ւր է  այդ ամենը պարոն վարչապետ: Չէ՞ որ դուք պատգամավոր չեք, դուք իշխանության ղեկավար եք, Ձեր խոսքը պետք է արժեք ունենա: Այժմ այն զրոյական արժեք ունի: Ո՞ւր կորան քննության Ձեր օպերատիվ նյութերը»,— հարց է տվել Թարգամաձեն:
«Ուզում եմ դիմել վարչապետին՝ ձեզնից մաքուր ձյուն և առավոտյան ցող մի երևակայեք։ Դուք խարազանեցիք ձեր անունն այն պահից, երբ այդ պաշտոնին նշանակվեցիա օլիգարխի կողմից: Ասում եք, որ մենք փորձում ենք փոխե՞լ օրակարգը: Ձեր օրակարգն առաջին հերթին հավատարմությունն է օլիգարխին և ապա օկուպանտին, սակայն իմացեք՝ մենք կփոխենք այդ օրակարգը»,- ասել է Թարգամաձեն:

Հիշեցնենք, որ Գիվի Թարգամաձեն Խորհրդարանի նախկին պատգամավոր է և նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի համակիրներից մեկը, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավարման օրոք Խորհրդարանում զբաղվում էր անվտանգության հարցերով: Մնացած առաջնորդների հետ նա հունվարին լքեց «ՄԱՇ»-ը, սակայն նոր միավորումը ևս որպես իր նպատակ հայտարարել է գործող «Վրացական երազանքի» և նրա հիմնադիր` միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի դեմ պայքարը:

Թողնել պատասխան