Պեկինի փողոցում հեծանվային արահետ կլինի

Քաղաքապետարանում քննարկվել են Պեկինի փողոցի վերանորոգման, մասնավորապես կայանման համակարգի և ավտոբուսային գծի հարցերը:

Վերանորոգումից հետո Սաակաձեի հրապարակում 60 հավելյալ կայանման տեղ կավելանա: Նիստի ընթացքում քննարկվել են նաև տեխնիկական մի շարք հարցեր, որոնց շարքում Պեկին-Շարտավա-Կոստավա եռանկյան կայանման համակարգը, նաև թե որ տարածքն է հատկացվելու այդ նպատակով: Որոշվել է նաև Պեկինի փողոցում հեծանվային արահետ գործարկել, այդ նպատակով  900  մետրանոց նոր գիծ կառանձնացվի, որով կիրականացվի երկկողմ երթևեկություն:

Թողնել պատասխան